Թբիլիսիի քաղաքային դատարանը նոր ընտրությունների պահանջով բողոքի խաղաղ ցույցերի մասնակից քաղաքացիներից մի քանիսին տուգանել է:
Նոյեմբերի 27-ին Իլիա Սեթուրին, Նինո Ճիլաշվիլին, Դավիթ Ցինցաբաձեն, Լուկա Բերաիան և Քեթևան Դաուդիշվիլին տուգանվել են 500 լարիի չափով։ Ներքին գործերի նախարարությունը պատճառաբանել է, որ վերջիններս փակել են ճանապարհը և խախտել «Հավաքների և ցույցերի մասին» օրենքը։
Սեթուրիի նկատմամբ տուգանքի նշանակմանը հաջորդել է աղմուկը, նախ, նիստերի դահլիճում, ապա՝ դատարանի բակում։ Իլիայի ընկերները բողոքել են դատավորի որոշման դեմ, որին հետևել է ֆիզիկական բախում:
Վանո Գոմուրաշվիլիին, որին ոստիկանությունը ձերբակալել էր հանրահավաքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ամփոփիչ արձանագրությունը ստանալուց հետո, քաղաքային դատարանը տուգանել է 2000 լարիի չափով։ ՆԳՆ-ն նրան մեղադրել է մանր խուլիգանության և ոստիկանների պահանջին չենթարկվելու մեջ։
Ֆեյսբուքյան «Հյուրընկալիր» («Դաիտովե») հիմնադիրներից և նոյեմբերի 10-ի բողոքի երթի համակազմակերպիչ Իլիա Ղլոնտին տուգանվել է 5000 լարիի չափով։
Ակտիվիստների և ակցիաներում ներգրավված քաղաքացիների նկատմամբ վարչական գործերի քննությունները շարունակվում են։