
ԱՄՆ դեսպանատունը Վրաստանում կատարվող իրադարձություններին է անդրադարձել` հայտարարելով, որ բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն «դաժան ու չարդարացված» բռնությունների համար։
Դեսպանատունն ընդգծել է, որ բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածները «անհապաղ» պետք է ազատ արձակվեն։
«Դաժան և չարդարացված բռնության համար պատասխանատուները, այդ թվում՝ ցուցարարները, լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու ընդդիմության անդամները, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Խաղաղ հավաքների և ազատ արտահայտվելու իրենց իրավունքներից օգտվող մարդիկ պետք է անհապաղ ազատ արձակվեն», – ասված է դեսպանատան հայտարարության մեջ։
Նույն հաղորդագրության մեջ նաև նշված է, որ դեսպան Ռոբին Դաննիգանը հանդիպել է հանրային պաշտպան Լևան Իոսելիանիի հետ, «որպեսզի քննարկի վրաց ժողովրդի իրավունքների պաշտպանության համար իր և իր թիմի գործունեության կարևորությունը»:
Նշենք նաև, որ դեկտեմբերի 9-ին Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին լրագրողներին ասել է՝ Վրաստանում վերջին 12 օրվա ընթացքում զարգացող իրադարձությունները պահանջում են Եվրամիության կողմից պատժամիջոցների կիրառում։