Խաղաղ ցուցարարները ձերբակալվել են դեմքը ծածկելու համար

Թբիլիսիի Թեմքայի թաղամասի (ներկայիս՝ Զղվիսուբանիում) ոստիկանական բաժանմունքի մոտ բողոքի խաղաղ ցույցի մասնակիցները ձերբակալվել են. ձերբակալությունները սկսվել են այն բանից հետո, երբ ցույցարարները մասամբ ծածկվել են դեմքերը՝ գլխարկներով ու տաք դիմակերով:

Հանրահավաքներին դեմքը ծածկելն արգելվել է մի քանի շաբաթ առաջ՝ «Վրացական երազանք»-ի խորհրդարանի ընդունած վիճահարույց փոփոխություններով, որոնք իրավապաշտպանները համարում են ռեպրեսիվ մեթոդներ՝ միտված ցույցերը ճնշելուն: Նորընտիր նախագահ Կղավելաշվիլին ավելի քան քսանութ օրենք ստորագրել է մեկ օրում՝ ինաուգուրացիայի օրը:

Գլդանի-Նաձալադևի ոստիկանության VII բաժանմունքի ոստիկանները ցուցարարներին ասում էին, որ հանրահավաքի ժամանակ արգելվում է ծածկել դեմքերը:

«Ես չեմ ենթարկվի այս արգելքին», — նրանց ասել է ցույցի մասնակիցներից մեկը, որից հետո ոստիկանները սկսել են բերման ենթարկել նրան, թեև ցույցի մյուս մասնակիցները դա թույլ չեն տվել։

Չնայած դրան, վայրկյանների ընթացքում ուստիկանությունը ցուցարարի բռնի ուժով ձերբակալվեց։ Ձերբակալվել են նաև բողոքի ցույցի այլ մասնակիցներ, որոնցից մեկը նույնպես դիմակով է եղել, բերման ենթարկվածների թիվը դեռ չի նշվում։

Դեպքի վայրում տասնյակ ոստիկաններ են եղել։ Ձերբակալությունից մի քանի րոպե առաջ ոստիկանները մոտեցել են ցուցարարներին՝ տուգանելու դեմքը դիմակներով ծածկելու համար։

Ցույցը մեկնարկել էր մետրոյի «Սարաջիշվիլի» կայարանից և երթով հասել Թեմքայի ոստիկանական բաժանմունքներից մեկի մոտ. ցույցի ընացքում մանկարկում էին՝ «Վերջ ոստիկանական ռեժիմին», «Այրել օլիգարխիան», «Ազատություն ռեժիմի բանտարկյալներին»: