
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան գրասենյակը Վրաստանի Շրջակա միջավայրի և բնական պաշարների պաշտպանության նախարարության լուծարումը անընդունելի է համարում:
Ինչպես նշված է WWF-ի կովկասյան գրասենյակի տնօրեն Գիորգի Սանդիրաձեի տարածած հայտարարությանում, նմանատիպ փորձեր արվել են դեռ նախորդ իշխանության տարիներին․ Այն ժամանակ դրված էր Շրջակա միջավայրի պաշտպանության համակարգում արգելավայրերի հարցերով զբաղվող գործակալության փակման հարցը: Հասարակական կազմակերպությունների և միջազգային դոնորների աջակցությամբ գործակալությունը պահպանեց իր գոյությունը:
WWF-ն հույս է հայտնել, որ Վրաստանի ներկա իշխանությունները հետագա քայլերում հաշվի կառնեն շրջակա միջավայրի պաշտպանության ազգային և միջազգային կազմակերպությունների խորհուրդները:
Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն: