
Վրաստանում առաջին անգամ կանցկացվի World Travel Awards միջազգային մրցանակաբաշխությունը, որը հայտնի է նաև որպես «զբոսաշրջության Օսկար»: Սեպտեմբերի 28-ին և 29-ին Բաթումիում տեղի կունենա հեղինակային միջոցառում, հայտնում է Աջարիայի կառավարության մամուլի ծառայությունը։
Վաղը Վրաստանի սևծովյան քաղաքում կանցկացվի զբոսաշրջային ֆորում, որի մասնակիցները կլինեն առաջատար զբոսաշրջային ընկերությունների, ինչպես նաև ավելի քան 20 երկրների գործարար և պետական կազմակերպությունների մինչև 300 ներկայացուցիչներ։
Սեպտեմբերի 29-ին կայանալիք միջոցառման ժամանակ կնշվեն Եվրոպայի առաջատար զբոսաշրջային ուղղությունները։
Նշենք նաև, որ World Travel Awards-ի անվանակարգերից մեկը ներառում է Բաթումիի բուսաբանական այգին և բուլվարը։
Միջոցառումը կլուսաբանեն հայտնի ճանապարհորդական բլոգերները և միջազգային լրատվամիջոցները՝ Euronews-ը, Wanderlust-ը, Emerging Europe-ը և EarthPix-ը։
«Շատ կարևոր է այս միջոցառման անցկացումը բարձր մակարդակով, որը կդառնա ծովային սեզոնի հավակնալից ավարտ», — այսօր նշել է Աջարիայի կառավարության ղեկավար Թոռնիկե Ռիժվաձեն։
Ի դեպ, World Travel Awards-ը հիմնադրվել է 1993 թվականին և այսօր առանցքային տեղ է զբաղեցնում զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում։
Հասմիկ Պետրոսյան, ստաժոր