Wolt առաքման ծառայություններ մատուցող ընկերության առաքիչներից ոմանք արգելափակել են հավելվածը և շարունակում են բողոքել: Առաքիչներից մեկը Netgazeti-ին հայտնել է, որ որոշումը կայացվել է առաքիչների համաժողովում՝ մարտի 29-ին, ։
Ըստ առաքիչների՝ համաժողովին մասնակցել է 200-250 մարդ, և նրանց գրեթե մեծամասնությունը որոշել է անընդմեջ շարունակել բողոքի ակցիան, ինչն արտահայտվել է հավելվածի արգելափակմամբ:
Wolt-ի առաքիչների բողոքի ակցիան՝ 4 հիմնական պահանջներով, շարունակվում է ավելի քան 2 ամիս։ Նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում, առողջության ապահովագրություն, կիլոմետրաժի հաշվառման համակարգի պահպանում և ընկերության հետ բանակցություններ:
Ըստ Wolt առաքիչների հայտարարության` բողոքի ակցիան կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարվել իրենց բոլոր պահանջները։