
2023 թվականի դեկտեմբերի 1-ից հունգարական բյուջետային Wizz Air ավիաընկերությունը Քութայիսիի միջազգային օդանավակայանում ինքնաթիռների թիվը կհասցնի չորսի։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի օդանավակայանների միությունը։
Ըստ տեղեկության՝ չորրորդ AIRBUS 321neo օդանավով ուղիղ կանոնավոր թռիչքներ կիրականացվեն Քութայիսիի ու Կոպենհագենի միջև՝ շաբաթական երկու անգամ:
Ըստ հաղորդագրության, նաև չորրորդ օդանավի շրջանակներում հաճախականությունը կավելանա տարբեր ուղղություններով և որոշ ուղղություններ կիրականացվեն շաբաթական 3 ու 4 անգամ։ Մասնավորապես, հաճախականությունը կավելանա Աթենքի, Հռոմի, Բարսելոնայի և Միլանի ուղղությամբ։
Ընկերությունը նշել է, որ մինչ օրս Վրաստանի և Դանիայի Թագավորության միջև ուղիղ օդային հաղորդակցություն չկա։