Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով, 2022 թվականին փոխադրված ուղևորների թվով հունգարական Wizz Air-ը Վրաստանի ավիացիոն շուկայում առաջատարն է։
Wizz Air-ն ունի ավիացիոն շուկայի 13 տոկոս մասնաբաժին և տեղափոխում է գրեթե 600 հազար ուղևոր։ Վրացական շուկայի առաջատար Wizz air-ը եվրոպական շուկայում զբաղեցնում է 7-րդ տեղը, անցյալ տարի ավիաընկերությունն օրական միջինը կատարել է 672 չվերթ, ինչը 14 տոկոսով գերազանցում է 2019 թվականի ցուցանիշը:
Ըստ կանոնավոր և չարտերային չվերթներով փոխադրվող ուղևորների թվի/տոկոսի` առաջին տասնյակը.
- Wizz Air Հունգարիա՝ 13 տոկոս՝ 588 հազար 226 ուղևոր,
- Turkish Airlines՝ 12 տոկոս՝ 546 հազար 895 ուղևոր,
- Pegasus՝ 9 տոկոս՝ 408 հազար 780 ուղևոր,
- Belavia՝ 6 տոկոս՝ 243 հազար 620 ուղևոր,
- Fly Dubai՝ 5 տոկոս՝ 227 հազար 612 ուղևոր,
- Azerbaijan Airlines՝ 5 տոկոս՝ 209 հազար 415 ուղևոր,
- Իսրայել՝ 4 տոկոս՝ 197 հազար 109 ուղևոր,
- Flynas՝ 4 տոկոս՝ 162 հազար 462 ուղևոր,
- Georgian Airways՝ 3 տոկոս՝ 148 հազար 612 ուղևոր,
- Fly Arystan՝ 3 տոկոս՝ 138 հազար 939 ուղևոր:
Հարկ է նշել, որ 2021 թվականին փոխադրվող ուղևորների թվով առաջին տեղը Turkish Airlines-ն է զբաղեցրել։
Ի դեպ, 2022 թվականին Վրաստանի օդանավակայաններն, ընդհանուր առմամբ, սպասարկել են 4 մլն 44 հազար 316 ուղևորի, ինչը 78 տոկոսով ավելի է 2021 թվականի համեմատ:
2022 թվականին օդանավակայաններում, ընդհանուր առմամբ, իրականացվել է 21 հազար 430 չվերթ։ Դրանցից կանոնավոր չվերթների թիվը կազմել է 16 հազար 290, չարտերայինը՝ 5 140։