«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան»` (ՎԵԻԱ) հիմնվելով հրապարակայնորեն տարածված տեղեկատվության վրա, չի բացառում, որ մարտի 7-9-ի իրադարձությունների գործով կալանավորված Լազարե Գրիգորիադիսի իրավունքները խախտվել են։
ՎԵԻԱ-ն կոչ է անում Հատուկ քննչական ծառայությանն ու հանրային պաշտպանին գործել իրենց լիազորությունների շրջանակում։ Կազմակերպությունը ընդգծում է մի քանի հանգամանք.
- ազատազրկում. դատարանը Գրիգորիադիսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել ազատազրկումը՝ նիստում չպարզաբանելով ազատազրկման կիրառման պատճառները, չնայած հանրային բարձր հետաքրքրությանը,
- բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններ. բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններով խախտվում է Գրիգորիադիսի անմեղության կանխավարկածը,
- ինքնամեղադրանքի հնարավոր առկայություն. փաստաբանները ապրիլի 3-ին բացահայտել են, որ քննչական մարմնի աշխատակիցները Գրիգորիադիսին, հավանաբար, ստիպել են ինքնամեղադրական տեղեկություն տրամադրել,
- վատ վերաբերմունքի արգելում. ՔԿ ծառայությունը և Գրիգորիադիսի փաստաբանը փոխադարձաբար բացառող տեղեկություններ են տարածում ամբաստանյալի սանրվածքի մասին:
Ի դեպ, Վրաստանում «օտարերկրյա գործակալների» օրենքի ընդունման դեմ սկիզբ առած ներքաղաքական լարվածությունը պահպանվում է․ այս անգամ բողոքի ալիքը 21-ամյա Լազարե Գրիգորիադիսի ձերբակալության դեմ է։
Վերջինս մեղադրվում է մարտի 7-8-9-յան իրադարձությունների ժամանակ «Մոլոտովի կոկտեյլ» նետելու և ոստիկանական մեքենան այրելու փորձ կատարելու համար։ Քաղակտիվիստները, հարյուրավոր քաղաքացիներ պարբերաբար ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով ազատ արձակել Գրիգորիադիսին։ Նրանք վստահեցնում են՝ Լազարե Գրիգորիադիսը քաղբանտարկյալ է։
Քաղաքական հաշվեհարդա՞ր․ պահանջում են ազատ արձակել ցույցի մասնակցին