
Հուլիսի 23-ին Կասպի-Իգոեթի ճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Վթարի հետևանքով երկու մարդ է մահացել: Տեղեկության համաձայն, իրար են բախվել երկու ավտոմեքենա:
Վրաստանի ներքին գործերի նախարարութունից հայտնել են, որ հետաքննություն է սկսվել Քաղաքացիական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը վերաբերում է ճանապարհային երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելուն։