
Վրաստանի Թելավի քաղաքում տեղի ունեցած վթարի հետևանքով երկու մարդ է մահացել:
Ըստ առկա տեղեկությունների՝ վթարը տեղի է ունեցել լուսադեմին: Ականատեսների վկայությամբ՝ արագընթաց մեքենան բախվել է ծառին, ինչի հետևանքով մոտ 35 տարեկան երկու տղամարդ տեղում մահացել է, իսկ երկուսը մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Թելավիի հիվանդանոց:
Ըստ հաղորդագրության` տուժածների առողջական վիճակը ծանր է։ Տեղում մոբիլիզացվել են ոստիկանները։