Թբիլիսիում՝ Մելիքիշվիլի փողոցում գտնվող «Սաքարթվելո» հյուրանոցի դիմաց, ավտովթար է տեղի է ունեցել: Ըստ առկա տեղեկությունների՝ մեքենան բախվել է մոտոցիկլետին, որից հետո հրկիզվել է:
Հրկիզված մեքենայի ծուխը տեսանելի է եղել անգամ մի քանի տասնյակ մետրից: Հրշեջ-փրկարարական ջոկատը մարել է հրդեհը։ Մեքենան գրեթե ամբողջությամբ ավերված է:
Փողոցի տարբեր հատվածներում մոտոցիկլետի և մեքենայի մասեր են։ Վթարի հետևանքով ոչ ոք չի մահացել։ Վարորդներին գիտակից վիճակում շտապօգնության բրիգադով տեղափոխել են հիվանդանոց: