Մցխեթայի շրջանում՝ Նատախտարի գյուղի ճանապարհին, իրար են բախվել զբոսաշրջիկներով լի երկու միկրոավտոբուսներ՝ մեկ զբոսաշրջիկ տեղում մահացել է, մի քանիսը վիրավորվել։
Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ, հունիսի 28-ին։ Համաձայն տեղեկության ավտոմեքենայի ղեկին եղել է Թբիլիսահայ Գևորգ Հայրապետյանը, ով ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, իսկ օրեր անց՝ հուլիսի 2-ին, մահացել:
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 6-րդ մասով, որը ենթադրում է երթևեկության կանոնների խախտում։