
Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքից դեպի Բոլնիսիի մունիցիպալիտետ ընթացող ճանապարհին՝ Կղիզիլաջալո գյուղում, երեկ երեկոյան ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Ըստ հաղորդագրության՝ «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ավտոբուսին, վթարի հետևանքով մեկ մարդ է մահացել:
Տեղում մոբիլիզացվել են պարեկային ոստիկանությունը, փրկարարներն ու շտապօգնությունը։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: