
Լուսանկարը՝ mtavari.tv-ի
Ճանապարհատրանսպորտային պատահար Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքում: Ըստ տեղեկության՝ երեկ՝ սեպտեմբերի 24-ին, Մայիսի 26-ի փողոցում, Toyota մակնիշի ավտոմեքենան բախվել է Mercedes մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը և Toyota-ի ուղևորը վնասվածքներ են ստացել։ Տուժածները շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: