Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքում ճանպարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
MarneuliFM-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 11-ին, ժամը 10:00-ի սահմաններում, Մառնեուլիի Ռուսթավելի փողոցում բախվել են «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները:
Ականատեսների խոսքով, վթարի պատճառ է դարձել սխալ շրջադարձը։ Վթարից ոչ ոք չի տուժել, վնասվել են միայն մեքենաները։
Ռուսթավելի փողոցում վթարի պատճառով խցանում է առաջացել։ Վթարի վայրում են պարեկային ոստիկանության ծառայողները։