Վրաստանում պրակտիկանտների (ստաժորների) նվազագույն աշխատավարձը կկազմի 400-500 լարի: Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ քննարկել և 80 ձայնով հավանություն է տվել «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությանը, որն օրենսդրական մակարդակով կարգավորում է պրակտիկանտների վարձատրության հարցը։
Օրենքի փոփոխությամբ հանրային հիմնարկներում պրակտիկան դառնում է վճարովի։ Փոփոխությունը կարգավորում է անցումային ժամանակահատվածում հանրային իրավունքի իրավաբանական անձանց պրակտիկայի հարցը, ինչպես նաև նորովի սահմանում է «պրակտիկա» և «ստաժոր» հասկացությունները։
Պետական հիմնարկում պրակտիկանտների թիվը և նրանց վարձատրության շեմերը սահմանվում և կարգավորվում են «Հանրային հիմնարկում աշխատանքի վարձատրության մասին» օրենքով:
Ի դեպ, ուսանողներն ակտիվորեն մասնակցում են նաև պետական հաստատություններում պրակտիկայի ծրագրին, որն այս պահի դրությամբ չի վարձատրվում։ Պետական պրակտիկայի ծրագրից ամեն տարի օգտվում են բազմաթիվ գերազանցիկ ուսանողներ։