Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել իշխանություններին կորոնավիրուսի համավարակի հետևանքների հաղթահարման հետ կապված շտապ և խիստ միջոցներ ձեռնարկել: Այս մասին նախագահը խոսել է Օրբելիանիի պալատում տեղի ունեցած արտակարգ ճեպազրույցի ժամանակ։ Նախագահը նախանշել է մի քանի կարևոր քայլ.
- պարտադիր պատվաստում ռիսկի խմբերի համար,
- հանրային տարածքներ մուտք գործելու համար քովիդ-անձնագրի ներդրում,
- և նույնիսկ վճարովի բուժում՝ չպատվաստված քաղաքացիների համար:
Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է պատրիարքարանին, որպեսզի եկեղեցին հստակ հղում և օրինակ տա ծխական համայնքին։
Զուրաբիշվիլին դեմ է և անընդունելի է համարում տնտեսական գործունեության և ցանկացած սահմանափակման սահմանում։
Նախագահը համաճարակի հետևանքներն անվանել է աղետալի իրավիճակ, որի համար, նրա գնահատմամբ, բոլորն են պատասխանատու։
«Պետական պարտականություններ ունեցող մարդիկ, այդ թվում՝ ես, պետք է ավելի ակտիվ քարոզարշավ իրականացնենք պատվաստումների մասսայականացման ուղղությամբ և ավելի շատ համարձակություն ներշնչենք քաղաքացիներին։ Պատասխանատվություն են կրում նաև ցույցեր անցկացնող կուսակցությունները՝ չնայած կանոնակարգերի պահպանմանն ու զգուշավորությանը», — նշել է նախագահ Զուրաբիշվիլին:
Նոյեմբերի 3-ի դրությամբ ընդհանուր առմամբ Վրաստանում կատարվել է 1 986 729 պատվաստում։
Առնվազն 1 դեղաչափով պատվաստվել է 1 040 022 մարդ՝ չափահաս բնակչության 36.6%-ը։
Ամբողջությամբ պատվաստված է 944 520 մարդ՝ չափահաս բնակչության 33.1%-ը։