Թբիլիսիի վարորդներն այսուհետ կարող են օգտվել sms ծառայությունից, տեղեկանալ կայանման կանոնների խախտման և կայանման ծառայությունների մասին: Տուգանքները ժամանակին մուծելու համար վարորդները կարճ հաղորդագրություն կստանան:
Վարորդն իմանում է՝ կայանատեղիներից օգտվելու որքան ժամանակ ունի, իսկ ժամկետը լրանալուց 10 օր առաջ հատուկ զգուշացում կստանան: Տեղեկատվություն կտրամադրվի նաև մեքենան տուգանային հրապարակ տեղափոխելու մասին:
Ծառայությունն ակտիվացնելու համար հարկավոր է www.parking.tbilisi.gov.ge-ում գրանցում անցնել:
Հիշեցնենք, որ նոր կարգավորումներով մայրաքաղաքի վարորդները որոշ կենտրոնական փողոցներում ստիպված են լինելու կայանման համար ժամավճար մուծել: Հուլիսի մեկից նոր կարգը կսկի գործել քաղաքի պատմական հատվածում՝ Ապխազի (նախկին Լեսելիձե) փողոցից:
Այս նորամուծությունն, ըստ նախաձեռնողների՝ օգնելու է մայրաքաղաքում նվազեցնել մեքենաների քանակը: Վճարում հնարավոր կլինի իրականացնել ինչպես բջջային հավելվածի, այնպես էլ փողոցներում տեղադրված ապարատների միջոցով:
Հայտարարվել է, որ կայանման ծառայությունից ստացված բոլոր միջոցները ուղղվելու են հասարակական տրանսպորտի զարգացմանը: