VTB բանկը հեռանում է միայն վրացական շուկայից, հայտնել է՝ VTB բանկի ղեկավար Անդրեյ Կոստինը։
«Մենք սկզբունքային դիրքորոշում ունենք, չնայած պատժամիջոցներին, ամեն տեղ էլ մնացել ենք, հեռանում ենք միայն Վրաստանից: Իսկ Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Չինաստանում, Հնդկաստանում մենք մնում ենք՝ լինելով ազգային արժույթով երկկողմ առևտրի հաշվարկների հիմնական բանկը։ Մենք տեսնում ենք մեր բիզնեսի հեռանկարներն այս երկրներում»,- լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Կոստինը:
Խոսելով ռուսական բանկի դեմ պատժամիջոցների ազդեցության մասին՝ նա նշել է, որ դա շատ ցավալի է։
Նշենք, որ VTB բանկի վրացական մասնաճյուղը զրկվել է ֆիզիկական անձանց, վարկառուներին և ավանդատուներին ծառայություն մատուցելու իրավունքից։ Վարկերի և ավանդների պորտֆելը փոխանցվել է «Բազիսբանկին», իսկ կորպորատիվ բանկային պորտֆելը՝ «Լիբերթի» բանկին: