«Կովկասյան վրեժխնդրության զգացում չունեմ իշխանությունների հանդեպ»,- երեկ հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցած դեբատների ժամանակ նման հայտարարություն է արել «Ուժը միասնության մեջ է» դաշինքի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն: Վերջինս նշել է, որ կարևորը գործն է և արձագանքը իշխանությունների անգործությանը:
«Վերկուսակցական նախագահը չի նշանակում զուտ խոսքեր, կեցցե ապագան, բոլորի նախագահը կլինեմ, այդ թվում՝ Մթածմինդա թաղամասի: Բոլորի նախագահ ասվածը նշանակում է, որ անցել եմ 40 հազար կիլոմետր, հազարավոր մարդկանց լսել և 82 գործ հավաքել, որոնց վրա սկսելու եմ աշխատել: Ինչ վերաբերում է ռևանշին, դա ծիծաղելի է, քանի որ իմ ամբողջ կյանքում փոխզիջումներ եմ փնտրել, դա իմ մասնագիտությունն է: Կովկասյան վրեժխնդրության զգացում չունեմ իշխանությունների հանդեպ: Կարող եք լսել իմ հարցազրույցները՝ սկսած 2012 թվականի հոկտեմբերից մինչև 2016 թվականի խորհրդարանական ընտրությունները: Միշտ կրկնում էի, որ չնայած իրենց ձայն չեմ տվել, բայց նաև իմ իշխանություններն են ու շատ կուրախանամ, եթե որևէ հաջողության հասնեն», — հայտարարել է Վաշաձեն: