
Վերջին 4 տարիների ընթացքում Վրաստանում ժողովրդավարության առումով իրավիճակը տագնապալի վատթարացել է, նշված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) զեկույցում:
Զեկույցը ներառում է 2020-2024 թվականների ժողովրդավարական միջավայրի համար կարևոր չորս ոլորտներ՝ հակակոռուպցիոն միջավայր, դատական համակարգ, խորհրդարանական վերահսկողություն և մեդիա միջավայր:
ՀԿ-ի պնդմամբ, վերջին 4 տարիներին՝ վճռորոշ խորհրդարանական ընտրություններից առաջ, երկրում առկա ժողովրդավարական իրավիճակը տագնապալի է։
TI-ի գնահատմամբ՝ պետական գրավման գործընթացը շարունակվել և խորացել է, բարձր մակարդակի կոռուպցիայի անպատժելիությունը հասել է կլեպտոկրատիայի մակարդակի, դատական համակարգում կլանային իշխանությունն էլ ավելի է ամրապնդվել, խորհրդարանական վերահսկողությունը մնացել է ձևականություն, առաջ է եկել թշնամական միջավայր՝ անկախ լրատվամիջոցների նկատմամբ, իսկ լրագրողական գործունեությունը դարձել է վտանգավոր։
Ամբողջական զեկույցը հասանելի է այստեղ: