
«Վրաստանը ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու լավ փորձ է ձեռք բերել, սակայն վերջին ընտրությունները մարտահրավեր դարձավ», — այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրոպայի խորհրդի վրաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստիան Ուրսեն։
Եվրոպացի դիվանագետի պարզաբանմամբ, 2018 թվականի նախագահական ընտրություններում մարտահրավեր էր վարչական միջոցների չարաշահումը, ընտրական հանձնաժողովների կազմավորումը, բացասական միջավայրում անցնող քարոզարշավը և ատելության լեզվի կիրառումը:
«2020 թվականի ընտրություններին մնացել է մեկ ու կես տարի, այդ ժամանակահատվածը հնարավորություն է տալիս ընդդիմության, իշխանության, ՀԿ-ների ներկայացուցիչների և բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկել առկա իրավիճակը՝ ճանապարհ հարթելով քաղաքական համաձայնության հասնելու համար»,- հայտարարել է Ուրսեն: