Վրաստանյան ստարտափները՝ ընդդեմ «ռուսական օրենքի»

Վրաստանի ստրատափները ընդհանուր հայտարարություն են տարածել ընդդեմ՝ «ռուսական օրենքի» ընդունման՝ կարևորելով ոլորտում միջազգային գործընկերների աջակցությունը:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Վերջին 10 տարիների ընթացքում Վրաստանում զգալիորեն զարգացել է տեխնոլոգիական և ստարտափների արդյունաբերությունը, որում կարևոր ներդրումներից է միջազգային, արևմտյան կազմակերպությունների ֆինանսական և ոչ ֆինանսական աջակցությունը:

Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ Վրաստանի նորարարության և տեխնոլոգիաների գործակալությունը (GITA) 38 մլն լարիով ֆինանսավորել է ավելի քան 200 նորարարական ստարտափ։

Արդյունքում ստարտափները ստացել են 1,5 մլրդ լարի մասնավոր ներդրումներ և ստեղծել մինչև 3000 նոր աշխատատեղ։

Գերմանիայի կառավարության կողմից հատկացվել է 15 մլն լարի ֆինանսավորում, մի շարք կարևոր ծրագրեր ֆինանսավորվել են Եվրամիության և ամերիկյան կառավարության կողմից։ Այնպիսի կազմակերպությունների ներգրավմամբ, ինչպիսիք են՝ USAID, EBRD, UNDP, UN, բազմաթիվ ծրագրեր են իրականացվել տեխնիկական կրթության հասանելիության, երկրում ձեռներեցության զարգացման և նոր շուկաներ մուտք գործելու ուղղությամբ»: