Վրաստանյան իրադարձությունները հիասթափեցնող են. Լիտվայի նախագահ

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի կարծիքով` Վրաստանում կատարվող իրադարձությունները հիասթափեցնող են։

«Ես Վրաստանի բարեկամն եմ, բայց այն, ինչ հիմա տեսնում եմ այնտեղ, իսկապես հիասթափեցնող է։ Այո, մենք կարող ենք քննարկել ընտրությունների արդյունքները։ Կլինեն մարդիկ, որ կասեն` դրանք կեղծված ընտրություններ էին, և կլինի մի հատված, որը կասի հակառակը, բայց ինձ համար ամենացավալին այն է, որ իշխանությունը հայտարարել է եվրոպական ճանապարհից հեռանալու մասին»,- ասել է նա։

Լիտվայի նախագահի խոսքով` Վրացիների 80%-ն ընտրել է  եվրոպական ապագան, հետևաբար «Վրացական երազանքը» չպետք է խլի եվրոպական երազանքը երկրի մեծամասնությունից։