
Վրաստանյան «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա», «Transparency international – Georgia» և «Արդար ընտրություններ» ՀԿ-ների գնահատմամբ, նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախընտրական շրջանում աճել են ընտրակաշառքի փաստերը:
«Աննախադեպ էր ընտրողների վերաբերմունքին արժանանալու նպատակով Վրաստանի կառավարության որոշումը, ըստ որի 600 000 քաղաքացիների բանկային պարտքերը կզրոյացվեն»,- նշված է հիշյալ ՀԿ-ների հրապարակած հաշվետվությունում։
Ինչ վերաբերում է վարչական ռեսուրսի կիրառմանը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները գտնում են, որ Վրաստանի կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տարբեր ծրագրեր նախաձեռնելը զանգվածային բնույթ են ստացել: Նրանք նշում են, որ հնչել են հավանաբար ընտրական մոտիվներով նախաձեռնություններ աշխատավարձերի աճի, սոցիալական օգնության, բնակարաններով ապահովելու, ենթակառուցվածքային նախագծերի մեկնարկի վերաբերյալ: