Վրաստանյան ՀԿ-ների մանիֆեստը՝ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

Վրաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ (ՀԿ) դիմում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակից կառավարություններին և միջազգային դերակատարներին: Մանիֆեստի հեղինակները կոչ են անում հասցեատերերին վարել խաղաղ և հումանիստական քաղաքականություն:

Մանիֆեստը ստորագրել  են 17 կազմակերպություններ, այդ թվում՝ «Մարդու իրավունքների կրթության և մոնիթորինգի կենտրոնը», «Կովկասի տունը», «Մարդու իրավունքների կենտրոնը», «Ներգրավման և զարգացման կենտրոնը», «Բաց հասարակության հիմնադրամը», «Հավասարության շարժումը», «Սափարի միությունը», «Վրաստանում կանանց հիմնադրամը», «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» և այլն:

Ստորև ներկայացնում ենք ՀԿ-ների կողմից հայտարարությունը՝ անփոփոխ.

«Արդեն մի քանի օր է, ինչ մենք ականատես ենք լինում վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ամենաբարդ զինված առճակատման մեկնարկին և հակամարտության գոտում ռազմական իրավիճակի ծայրահեղ սրմանը:  Այսօր երկու պետություններում էլ ռազմական դրություն է հայտարարված, և ընթանում է բնակչության զանգվածային ռազմական մոբիլիզացիա: Երկու պետություններն էլ հայտնում են զոհերի մասին, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում:  Չնայած միջազգային կազմակերպությունների և այլ դերակատարների քննադատական ​​հայտարարություններին, ռազմական կոնֆլիկտը քաղաքական բանակցությունների դաշտ տեղափոխելու նշաններ և պատրաստակամություն, ցավոք, մինչ այժմ չենք տեսել:

Մենք՝ Կովկասի տարածաշրջանի ժողովուրդներս, ունենք դաժան պատերազմների, հակամարտությունների և փախստականության ամենադժվար փորձը: Մենք բոլորս մեր սեփական պատմական փորձից գիտակցել ենք, որ պատերազմը ճնշում է գործադրում մարդկանց վրա, նրանց ոչնչացնելու և աղքատացնելու զորություն ունի և միայն ցավ է բերում, տառապանք ու հիասթափություն: Մեր տարածաշրջանում ոչ մի ժողովուրդ կամ էթնոս պատերազմի արդյունքում հաղթանակի և զարգացման չի հասել: Այդ պատճառով մենք հավատում ենք, որ միայն խաղաղության, բանակցությունների և համագործակցության քաղաքականությունը կբերի մեր տարածաշրջանին կայունություն և զարգացում :

Մեր տարածաշրջանի  մշտական ​​առանձնահատկությունը միշտ եղել է բազմազանությունը: Ուլտրա-ազգայնականության, էթնոնացիոնալիզմի և շովինիզմի համատեքստում էթնոսների և երկրների միջև տարբերությունները օգտագործվում են մեր առանձնացման և տարանջատման համար, կարծես այդ տարբերությունները անհաղթահարելի խոչընդոտ են մեր միջև: Կարևոր է հասկանալ բազմազանության արժեքը և օգտագործել այն միավորման համար:  Միևնույն ժամանակ, շովինիստական ​​հռետորաբանության մեջ հաճախ լիովին բաց են թողնված այն ​​առանձնահատկությունները, որոնք միավորում են այս տարածաշրջանի ժողովուրդներին. Մենք ավելի շատ ընդհանրություններ ունենք, քան՝ տարբերություններ: Մենք անընդհատ գտնվում ենք քաղաքական, մշակութային, սոցիալական, մարդասիրական աջակցության և փոխանակման գործընթացում, և պատերազմի հետևանքներն ու ցավը նույնպես հաճախ կիսում ենք միմյանց հետ: Աշխարհաքաղաքական բարդ համատեքստում Կովկասում խաղաղության և կայունության պահպանումը  առանձին երկրների և ամբողջ տարածաշրջանի զարգացման նախապայմանն է, և այդ փաստը չպետք է անտեսվի կառավարությունների կողմից:

Կարևոր է խաղաղության, հետևաբար մարդկային կյանքի գերագույն արժեքը հասկանանք նաև քաղաքացիներս, չհետևենք էթնո-ազգայնականության, շովինիզմի և ռազմատենչության գերակշռող գաղափարներին, որոնք ժողովուրդների դեմ օգտագործվում են որպես կույր զենք՝ ստրկացնելու  և գերելու համար:

Մենք՝ Վրաստանում գործող հասարակական կազմակերպություններս, այդ թվում Վրաստանի քաղաքացի էթնիկ ադրբեջանցիները և հայերը, ինչպես նաև այլ էթնիկ համայնքների ակտիվիստներ, միասին կանգնած ենք հանուն խաղաղության, մարդասիրության և համերաշխության, և կոչ ենք անում մեր տարածաշրջանի կառավարություններին և միջազգային դերակատարներին վարել խաղաղ և մարդկային քաղաքականություն:

Մենք կոչ ենք անում.

Վրաստանի կառավարությանը՝

Խստորեն պահպանել չեզոքություն ստեղծված հակամարտությունում և հնարավորության սահմաններում ձեռնարկել հումանիտար և այլ միջոցներ երկու երկրներում էլ տուժած քաղաքացիական բնակչությանը աջակցելու համար,

Ավելի լավ հասկանալ իր դերը տարածաշրջանում խաղաղության աջակցության գործընթացի մեջ և ակտիվ քայլեր ձեռնարկել կողմերի միջև բանակցությունների գործընթացի մեկնարկը հեշտացնելու համար,

Անցկացնել համապատասխան քաղաքական և մշակութային միջոցառումներ՝ Վրաստանում ռազմական և քաղաքական լարվածության հետ կապված զգացմունքների ու տրամադրությունների տարածումը կանխելու նպատակով:

Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին՝

Անհապաղ քայլեր ձեռնարկել ռազմական առճակատումը դադարեցնելու ուղղությամբ և աշխատել խաղաղ քաղաքական բանակցությունների միջոցով կարգավորել հակամարտությունն ու լարվածությունը:

Ռուսաստանի և Թուրքիայի կառավարություններին՝

Չմասնակցել ստեղծված ռազմական առճակատմանը և իրենց միջամտությամբ չխորացնել ստեղծված ռազմական և քաղաքական բախումն ու տարածաշրջանում ստեղծված լարվածությունը։

Միջազգային կազմակերպություններինայդ թվում՝ ՄԱԿինԵԱՀԿինՆԱՏՕին, Եվրոպայի խորհրդին և Եվրամիութանը՝

Ձեռնարկել ավելի արդյունավետ և անմիջական միջոցներ հրադադարի ռեժիմի դադարեցման համար և մշակել ավելի արդյունավետ ռազմավարություններ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և քաղաքական լուծմանը նպաստելու համար:

Վրաստանում գործող լրատվամիջոցներին՝

Զինված հակամարտության հետ կապված իրադարձությունները հնարավորինս չեզոք լուսաբանել և հաշվի առնել Վրաստանում տեղական էթնիկ փոքրամասնությունների գործոնը»։

https://manifest.ge/main/item/3108/?fbclid=IwAR2eys1TyjloNM6TkkMJ0FUzXgYdj0hpSENrgg5CMdj4HsBWhjjlT02Tjq0