2024 թվականի խորհրդարանական ընտրություններում 5 տոկոսի շեմը հաղթահարած 4 ընդդիմադիր կուսակցությունների/կոալիցիաների ներկայացուցիչները դիմում են ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարներին։
Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները կոչ են անում շտապ քայլեր ձեռնարկել վրաց ժողովրդին աջակցելու և եվրոպական արժեքները պաշտպանելու համար։
Ընդդիմադիրները, մասնավորապես, պահանջում են նպատակային պատժամիջոցներ սահմանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, պատվավոր նախագահ, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի և նրա մերձավորների նկատմամբ, ովքեր մասնակցում են «քաղաքական ռեպրեսիաներին»։
Հայտարարության մեջ նշվում է՝ Վրաստանը կանգնած է աննախադեպ քաղաքական ճգնաժամի առաջ, որը պահանջում է Եվրամիության անհապաղ գործողությունները։
Հայտարարությունը ստորագրել են.
- Նիկա Մելիան — «Կոալիցիա փոփոխությունների համար»,
- Թինա Բոկուչավան — «Միասնություն — ազգային շարժում»,
- Մամուկա Խազարաձե — «Ուժեղ Վրաստան»,
- Զազա Թավաձե — «Վրաստանի համար»: