Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում Վրաստանի մասնավոր և հանրային դպրոցներում աշխատող ուսուցիչների ընդհանուր թիվը եղել է 62 հազար 981:
Տվյալների համաձայն, 62 հազար 981-ի մեծ մասը՝ 54 հազար 945-ը, կին է, և միայն 8 036-ը` տղամարդիկ:
Geostat-ի փոխանցմամբ՝ ուսուցիչներից 56 հազար 010-ն աշխատում է հանրային դպրոցում. նրանցից 48 հազար 776-ը կանայք են, 7 234-ը՝ տղամարդիկ:
Մասնավոր դպրոցներում աշխատում է, ընդհանուր առմամբ, 6 971 ուսուցիչ. նրանցից 6 169-ը կանայք են, 802-ը՝ տղամարդիկ:
Հատկանշական է, որ 2021-2022 ուսումնական տարում, 2020-2021 ուսումնական տարվա համեմատ, դպրոցում աշխատող ուսւցիչների թիվն ավելացել է 282-ով: