Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ժամը 19:00-ին Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքում կհանդիպեն տարբեր բուհերի դասախոսներ և պրոֆեսորներ՝ այդպիսով միանալով ուսանողների ակցիաներին։
Ակադեմիական ոլորտի ներկայացուցիչները դեմ են բուհական տարածքները քաղաքական նպատակներով օգտագործելուն․ նշվում է հատկապես ցույցերի ընթացքում ԹՊՀ-ի բակում ՆԳՆ ստորաբաժանումների տեղակայման մասին։
Հիշեցնենք` Վրաստանի համալսարանական հասարակությունը ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ դատապարտելով նոյեմբերի 19-ին Թբիլիսիի պետական համալսարանի տարածքի շահարկումը, բռնի ուժով խաղաղ ցույցի ցրումը և ազատության սկզբունքների կոպիտ անտեսումը։