
ՄԱԿ-ի գենդերային հավասարության և կանանց հզորացման գործակալության (UN Women) հրապարակած տեղեկության համաձայն` Վրաստանում յուրաքանչյուր երկրորդ կին իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ ենթարկվել է բռնության որևէ ձևի։
«Գենդերային հավասարության վերաբերմունքի հետազոտություն 2024»-ը (GEAS) անցկացվել է «Կանանց առաջնորդությունը հանուն ժողովրդավարության Վրաստանում» (WILD) ծրագրի շրջանակներում:
2024 թվականին անցկացված հետազոտության համաձայն, 91 տոկոսը կարծում է, որ զուգընկերների միջև անհնար է նման իրավիճակ, որի դեպքում արդարացված լինի բռնությունը:
Հետազոտության շրջանակներում քաղաքացիները հարցվել են նաև կարծրատիպերի մասին: Հարցվածների 52 տոկոսը կարծում է, որ ընտանիքում վերջին խոսքը տղամարդուն է պատկանում:
Հարցվածների 74 տոկոսը համամիտ չի այն կարծիքին, որ ամուսինների միջև բռնությունն իրենց ներքին գործն է, և ոչ ոք չպետք է խառնվի: