
Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել Վրաստանի ազգային դրոշի օրվա կապակցությամբ.
«Հուսով ենք, որ այս դրոշը մի օր կդառնա եվրոպական ընտանիքի մի մասը»:
Հայտարարության մեջ ներկայացուցչությունն ընդգծել է, որ Վրաստանի ազգային դրոշի օրը հիշեցնում է երկրի հարուստ պատմությունը և նրա ժողովրդի համառությունը:
«Հույս ունենք, որ այս դրոշը մի օր կդառնա եվրոպական ընտանիքի մի մասը։ Թող Վրաստանի դրոշը միշտ հպարտորեն ծածանվի»,- գրել է Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը: