
Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելն Աջարիայում է: Երկօրյա այցի շրջանակներում դեսպանը կծանոթանա ԵՄ-ի աջակցությամբ իրականացված ծրագրերին և կմասնակցի միջոցառումների, որտեղ ներկայացված կլինեն ԵՄ-ի աջակցության գործնական արդյունքները:
Կառլ Հարցելն ուսումնասիրել է անցյալ տարի բացված Չաքվիի ջրամբարը, որի կառուցման համար Եվրամիությունը հատկացրել էր 545 հազար եվրո:
«Մեր առաջնահերթություններն են շրջակա միջավայրի պաշտպանությունը, առողջապահությունը և գյուղատնտեսության զարգացումը: Այս երեք առաջնահերթությունների իրականացման արդյունքները ես տեսա Չաքվիի ջրամբարն ուսումնասիրելիս»,- ասել է Վրաստանում ԵՄ-ի դեսպան Կառլ Հարցելը: