
Վրաստանում Եվրամիության դեսպան Կարլ Հարցելը խոսել է երկրում ստեղծված իրավիճակի մասին: Նա նշել է, որ անպայման կողմերի միջև պետք է տեղի ունենա երկխոսություն, պետք է բացառել ամեն տեսակի բռնությունը:
Նրա խոսքով իշխանության և ընդդիմության միջև բանակցությունների հաջորդ փուլը հնարավորինս շուտ պետք է անցկացվի:
«Հաջորդ փուլի ժամկետը դեռ հստակեցված չէ: Ես կարծում եմ որ բանակցությունների հաջորդ փուլը հնարավորինս շուտ պետք է անցկացնել: Եվրամիությունն աջակցում է երկխոսություններին: Առաջին հանդիպումը շատ կարևոր էր, քանի որ տեղի ունեցավ մտքերի փոխանակում: Լարվածությունը մեղմելու համար երկխոսությունը խիստ կարևոր է: Երկխոսության միջոցով մենք կարող ենք հարցը լուծել»,- հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպանը:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 30-ին Վրաստանի ընդդիմության և իշխանության միջև առաջին անգամ տեղի ունեցավ հանդիպում, որն արդյունք չտվեց: