Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին Վրաստանի խորհրդարանում հանդիպումների շարք է սկսել՝ քննարկելու և գնահատելու նպատակով ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու վերաբերյալ առաջարկությունների կատարումը։
«Մենք հուսով ենք, որ մինչեւ տարեվերջ դրական արդյունք կլինի. այսինքն` Վրաստանի հաջորդ քայլը ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալն է։ Մենք ոչ միայն հույս ունենք, այլեւ պատրաստ ենք օգնել և՛ Վրաստանի կառավարությանը, և՛ բոլոր աշխատանքային գործընթացներին, որոնք ընթանում են խորհրդարանում»,- ասել է Հերչինսկին։
Նաև հավելել է. «Ամենակարևորն այն է, որ բազմաթիվ հարցերում մեր կարծիքներն ավելի ու ավելի շատ են համընկնում՝ տարեվերջին տհաճ անակնկալներից խուսափելու առումով։ Հուսով եմ, որ սա հենց այն ուղղությունն է, որով պետք է գնալ»։