2022 թվականի նոյեմբերին խտացրած կաթը եղել է այն 10 պարենային ապրանքների թվում, որոնց գներն ամենաշատն են աճել. գինն աճել է 38,9 տոկոսով, հայտնում է BusinessPressNews-ը:
Ընթացիկ տարվա 10 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ապրանքների ներմուծումը կտրուկ աճել է՝ 18,6 մլն դոլարից հասնելով 26,1 մլն դոլարի։ Ծավալն ավելացել է ընդամենը 1,1 տոննայով։ 2021 թվականին ներկրվել է 7 758 տոննա, իսկ ընթացիկ տարում՝ 8 874 տոննա։
Ըստ տվյալների՝ թանկացման հիմնական պատճառը համաշխարհային շուկայում ապրանքի գնի բարձրացումն է։ Նախորդ տարի 1 կգ-ի միջին գինը 2,4 դոլար էր, իսկ այս տարի՝ 2,9 դոլար։