
Վրաստանում շրջակա միջավայրին վնաս հասցրած անձը պարտավոր կլինի իր միջոցներով վերացնել վնասի հետևանքները:
Կառավարությունը հաստատել է «Բնապահպանության պատասխանատվության մասին» օրինագիծը, ըստ որի` Վրաստանում գործող բոլոր ձեռնարկությունները պարտավոր են կրճատել ու վերացնել շրջակա միջավայրին հասցվող վնասը:
Նոր մեխանիզմը ոչ միայն գումարների տեսքով վնասի փոխհատուցում է ենթադրում, այլև նախատեսում է վնասի կրճատման միջոցառումներ: Փոխհատուցման համար վճարված գումարն ուղղվում է պետբյուջե. հատուկ ստեղծված հաշվի վրա հավաքված գումարը ծախսվելու է տուժած բնության վերականգման համար:
Բացի այդ, մեծ տուգանքներ են նշանակված այն ձեռնարկությունների համար, որոնք աղտոտում են մթնոլորտը վնասակար նյութերով: