Համացանցում տարածված տեղեկության համաձայն, Վրաստանի Քութայիսի քաղաքի ինտերվենցիոն բժշկական ազգային կենտրոնում «խոզի գրիպի» վիրուսից 32-ամյա ծննդկան է մահացել:
Հիշեցնենք, պաշտոնական տվյալներով Վրաստանում վերջին ամիսների ընթացքում H1N1 վիրուսից մահացածների թիվը հասնում է 18-ի:
Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով գրիպի վիրուսի նվազման միտում կա, այս պահին 100 000 բնակչի հաշվով 253 դեպք է գրանցված:
Սակայն օրեր առաջ ոլորտի պատասխանատուները հայտարարեցին, որ այս պահին երկրում կարմրուկի բռնկում է։