
Այս փուլում H1N1 վիրուսից (խոզի գրիպից) լաբորատոր հաստատված է մահվան 10 դեպք: Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն:
Խոսելով ընդհանուր առմամբ սուր շնչառական վարակների մասին, նա ընդգծել է, որ հունվարի առաջին շաբաթվա ընթացքում հիվանդացության դեպքերը նվազել են 21 միավորով:
Կենտրոնի տնօրենը վստահեցրել է, որ երկրում բավականաչափ դեղորայք կա:
Հավելենք՝ Rustavi 2 հեռուստաընկերությունը հղվելով իր աղբյուրների վրա, տեղեկացնում է, որ մահվան դեպքերի թիվը գերազանցում է 10-ը․ մահացել է արդեն 11 մարդ: