Ապրիլի 3-ի տվյալներով Վրաստանում է գտնվում Ուկրաինայի 20 723 քաղաքացի, նրանցից 4 500-ը երեխաներ են։ Այս մասին Վրաստանում Ուկրաինայի դեսպանատանը կայացած ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը։
Կասյանովը Վրաստանի կառավարությանը շնորհակալություն է հայտնել միջազգային կազմակերպություններում և այլ հարթակներում Ուկրաինային ցուցաբերվող աջակցության համար։
«Շնորհակալ եմ Վրաստանին մեր փախստականների կարիքներն ու պահանջները հոգալու համար։ Վերջին օրերին Վրաստան մուտք գործած քաղաքացիները հիմնականում Մարիուպոլից են։
Վրաստանում Ուկրաինայի դեսպանությունն ակտիվորեն համագործակցում է Վրաստանի կառավարության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»,- ասել է Կասյանովը։