
«Վրացական երազանք»-ի պատգամավոր Վակո Թուրնավայի խոսքով՝ VISA-ն ու Mastercard-ը երկրից հարյուրավոր միլիոնավոր լարիի կոմիսիոն վճար են դուրս հանել:
Նա նշել է, որ Վրաստանում VISA-ին ու Mastercard-ին կփոխարինի ազգային վճարումների մշակման National Switch համակարգը։
Ազգային բանկն ընդգծել է, որ այդ նախագիծը հնարավորություն կտա երկրին նվազեցնելու իր կախվածությունը միջազգային պրովայդերներից, ինչպիսիք են VISA-ն և Mastercard-ը։
Այնուամենայնիվ, աճող քաղաքական ճգնաժամի և իշխող «Վրացական երազանք» կուսակցության վրա արևմտյան պատժամիջոցների ճնշման ֆոնին Ազգային բանկի նման ծրագրերը անհանգստություն են առաջացրել հասարակության շրջանում: