
Վրաստանի Պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ, հաջորդ տարվանից կսահմանվի վիրավոր զինվորականների օր: Նախաձեռնության մասին պաշտպանության նախարարը հայտարարել է «Վիրավորված մարտիկներին աջակցության» հիմնադրամի 2019 թվականի ամփոփիչ միջոցառման ժամանակ:
«Մենք նոր, զինվորի վրա կենտրոնացած սոցիալական քաղաքականության շրջանակներում, 2020 թվականի հունվարից Վրաստանի պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված վիրավորված և վնասված զինվորականները ելնելով նրանց տրավմաներից և ընհանուր ֆիզիկական վիճակից, աշխատավարձից դուրս 200-ից մինչև 800 լարի հավելավճար կստանան: Մենք կրկին շարունակում ենք հոգ տանել նրանց մասին և ֆինանսապես աջակցել նրանց», — հայտարարել Ղարիբաշվիլին:
Նախարարի նախաձեռնությամբ, բացի վիրավոր զինվորականների օր նշելուց, որպես հարգանքի նշան կկազմակերպվի իրազեկման շաբաթ: