Վրաստանում վերջին զարգացումները տագնապալի են. ԵՄ հանձնակատար

Ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Մարտա Կոսի կարծիքով` Վրաստանում վերջին զարգացումները «տագնապալի են»: Այս գրառումը նա արել է X-ում։

«Վերջին իրադարձությունները Վրաստանում տագնապալի են։ «Վրացական երազանք»-ի առաջարկած օրենսդրական փոփոխություններն էլ ավելի կխաթարեն քաղաքացիների խոսքի և հավաքների ազատությունը»,- գրել է Մարտա Կոսը։

Հանձնակատարի խոսքով` իրենք կոչ են անում կառավարությանը վերադառնալ Եվրամիության ուղի.

«Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը փոխել դիրքորոշումը  և Վրաստանը վերադարձնել դեպի Եվրամիության ուղի` հարգելով Վրաստանի քաղաքացիների կամքը»։