Մայիսի 20-ին Վրաստանում կհնչի «Վերջին զանգը»: Վրաստանի ակտովիստ երիտատասարդները կոչ են անում «Վերջին զանգը» նշել «գործակալների օրենքի» դեմ ցույցով:
Ցույցի կազմակերպիչները կոչ են անում մայիսի 20-ի ժամը 18:00-ին հավաքվել Վրաստանի խորհրդարանի մոտ:
««Վերջին զանգը» սպիտակ վերնաշապիկներով նշե՛նք ակցիայով: Բերե՛նք գունավոր մարկերներ: Ցանկացած տարիքի մարդիկ կարող են միանալ մեզ սպիտակ շապիկներով»»,- նշել են ցույցի կազմակերպիչները:
Իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։ Վրաստանի խորհրդարանը «գործակալների մասին օրենքն» ուղարկել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին` ստորագրելու: Հայտնի է, որ Զուրաբիշվիլին մտադիր է վետո դնել օրենքի վրա։