
Հունիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1058 նոր դեպք, մահացել է 2 մարդ։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը (NCDC)։
Վերջին մեկ շաբաթում ապաքինվել է 646 մարդ։
Ընդհանուր հաշվով՝ Վրաստանում իրականցվել է 63 404 կորոնավիրուսի թեստավորում, այդ թվում՝ 57 457-ը հակագենի, իսկ 5 847-ը PCR: