
Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով ստեղծված Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ վերացվում է բաց տարածքում դիմակ կրելու պարտավորությունը։ Այս մասին նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն։
Ինչպես նշել է Ղիբրաձեն, այս փուլում կպահպանվի հանրային տրանսպորտում և փակ տարածքներում դիմակ կրելու պարտավորությունը։
«Մարտի 28-ից բացօթյա վայրերում դիմակ կրելու պարտավորությունը կվերացվի, դիմակ կրելը պարզապես խորհուրդ կտրվի։ Հանրային տրանսպորտում և փակ տարածքներում դիմակ կրելու պարտավորությունն այս փուլում կպահպանվի», — ասել է Ղիբրաձեն։