Այսօրվանից՝ փետրվարի 12-ից, Նատախտարիից Մեստիայի, Ամբրոլաուրիի և հակառակ ուղղություններով վերականգնվել են չվերթները: Վրաստանի օդանավակայանների միավորման հաղորդմամբ, չվերթները տեղի կունենան շաբաթական երկու անգամ։
«Փետրվար-մարտ ամիսների ընթացքում կանոնավոր չվերթներ կիրականացվեն փոքր չափսի ինքնաթիռներով: Այս ողջ ընթացքում չվերթները չեն դադարեցվել Թբիլիսի-Բաթումի և հակառակ ուղղություններով՝ շաբաթական երկու անգամ»,- նշված է օդանավակայանների միավորման տարածված հաղորդագրության մեջ: