
2023 թվականի հունվարին Վրաստանում վարկերն աճել են տարեկան 13,3 տոկոսով, տեղեկանում ենք Ազգային բանկի վերլուծական հաշվետվությունից։ Ըստ հաղորդագրության` վարկավորման տոկոսադրույքը նախորդ ամսվա համեմատ աճել է 1,2 տոկոսային կետով։
Իրավաբանական անձանց ազգային արժույթով տրված վարկերի տոկոսադրույքն այս տարվա հունվարին նվազել է 0,2 տոկոսային կետով և կազմել 13,9 տոկոս։
Ազգային արժույթով հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը նվազել է 0,2 տոկոսային կետով և կազմել 12,2 տոկոս: