Վրաստանում վարկերի պահանջարկն աճում է, գրում է radiotavisupleba.ge լրատվականը:
Ըստ տեղեկության՝ պահանջարկն այնքան է աճում, որ վերջին հինգ տարում կրկնապատկվել է։ 2023 թվականի հոկտեմբերի իրավիճակն արտացոլող թարմացված տվյալները Ազգային բանկը հրապարակել է օրեր առաջ։
Միայն վերջին մեկ ամսում՝ հոկտեմբերին, տրվել է գրեթե 1 մլրդ լարիի վարկ: 2023 թվականին ընդհանուր առմամբ հատկացվել է 50,1 մլրդ լարի գումար։ Դա գրեթե երկու անգամ ավելի է, քան 2019 թվականի հունվարին. այդ ամսին բանկերը 26,4 մլրդ լարիի վարկ են տրամադրել:
2017 թվականի փետրվարի դրությամբ բանկերից տրամադրված գումարի 34,7 տոկոսն է լարիով եղել, իսկ 2023 թվականի հոկտեմբերին՝ 54,8 տոկոսը։