Վրաստանում առաջիկայում վառելիքի թանկացում է սպասվում, հայտարարել է Նավթամթերք ներկրողների միության նախագահ Վախթանգ Իոբաշվիլին:
Ըստ նրա՝ հնարավոր է, որ մոտ ապագայում վառելիքի գինը բարձրանա մինչև 10 թեթրի՝ կախված Ռուսաստանի ներկայիս իրավիճակից:
Նրա խոսքով, եվրոպական երկրներում վառելիքն ավելի թանկ է, քան Ռուսաստանում։
«Մանրածախ շուկայում գների տարբերությունը միայն մեկ պատճառ ունի. մատակարար երկիր Ռուսաստանը, որն ինքն էլ երկրում վառելիքի պակասի առաջ է կանգնել, հետևաբար այլևս չի կարող բավարարել պահանջները։ Մանրածախ ցանցում մեզ համար ավելի թանկ է, քանի որ որոշ խմբաքանակներ փոխարինել ենք ու ներմուծել եվրոպական երկրներից, հատկապես Ֆինլանդիայից ու Բուլղարիայից. բնականաբար, եվրոպական երկրներում ավելի թանկ է»,- նշել է Իոբաշվիլին: